Հոնկոնգցի բիզնեսմեն Սթիվեն Հունը Rolls-Royce Phantoms ապրանքանիշի 30 ավտոմեքենա է պատվիրել ռեկորդային 20 մլն դոլարով, գրում է The Financial Times-ը: Թերթը նշում է, որ դա պատմության մեջ խոշորագույն մեկանգամյա պատվերն է:
Հունը ծրագրում է գնված ավտոմեքենաներով հաճախորդներին փոխադրել Մակաոյում գտնվող իր հյուրանոցային-խաղային Louis XIII, որում պենթհաուսի արժեքը հասնում է օրական 130 000 դոլարի: Պատվիրված ավտոմեքենաներից երկուսը կլինեն ամենաթանկարժեք մոդելները, կարժենան մոտ 1 մլն դոլար, ասվում է հոդվածում:
Louis XIII-ի բացումը ծրագրված է 2016 թ.:



















































