«Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան բրիտանացի լրագրողներին հայտնել է, որ Անգլիայում երկրորդ տարին անցկացնելուց հետո ընտելացել է այս երկրի ֆուտբոլին և կյանքին:
«Ես զգում եմ ինձ` ինչպես տանը, Պրեմիեր Լիգայում, ակումբում, խաղընկերներիս կողքին: Զգում եմ, որ Անգլիան արդեն հարազատ է դարձել: Ես էլ դարձել եմ իմ ներկայիս ակումբի մի մասը:
Ամենակարևորն այն է, որ ես հաղթահարել եմ հարմարվելու բարդ շրջանը, և դա ինձ ուժեղացրել է»,- նշել է 22-ամյա ֆուտբոլիստը:









































