Ռուսաստանում աճի տեմպերի դանդաղումը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության վրա՝ երկու երկրների միջև էական կապերի ֆոնին: Այս մասին ասվում է Moody’s Investors Service միջազային վարկանշային գործակալության հայտարարությունում:
Moody’s-ը վերանայել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը՝ 2014 թվականի համար 3.2 տոկոսից դարձնելով 2.1 տոկոս, իսկ 2015 թվականի համար՝ 3.6 տոկոսից 2.3 տոկոս:
Վերանայումը պայմանավորված է նաև առաջին կիսամյակում զուտ (նետտո) արտահանման՝ սպասվածից ավելի կտրուկ կրճատմամբ:
Մակրոտնտեսական կայունության և պահպանողական հարկաբյուջետային քաղաքականության հանդեպ երկրի կառավարության հակվածությունը սատարում է Հայաստանի վարկանիշին (Ba2, կանխատեսումը՝ կայուն)՝ նշում է
Moody’s-ը:










































