«Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման գրոհայինները զավթել են Սիրիայի կողմից Գոլանի բարձունքների գրեթե ողջ ապառազմականացված գոտին՝ ՄԱԿ-ի խաղաղապահների դուրս գալուց հետո: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիին:
««Ան-Նուսա»-ի ահաբեկիչները՝ Իսրայելի օգնությամբ և Քաթարի միջամտությամբ, կարողացել են բռնազավթել ապառազմականացված գծի գրեթե ողջ սիրիական հատվածը: Այսպիսով՝ տվյալ պահին ահաբեկիչները փոխարինել են անջատմանը հետևող ՄԱԿ-ի ուժերին, որոնք պետք է տեղակայված լինեին սիրիական կողմից»,- ասել է նա: