«Սիստեմա» ռուսական ֆինանսաարդյունաբերական ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկոն, ով մեղադրվում է գումարային միջոցների լվացման մեջ, տնային կալանքի տակ է: Այս մասին ասվում է Ռուսաստանի դաշնության Քննչական կոմիտեի կայքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն ընկերության Մոսկվայի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել: Դրանց ներկա է գտնվել նաև ինքը Եվտուշենկոն:








































