Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում` պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիրների և կառավարամետ խմբարվորումների միջև: Այս մասին հաղորդում է Interfax-ը ` վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդին:
Խորհրդի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի խոսքերով` պաղեստինցիները մարտնչում են խռովարարների դեմ:
«Վերջին երեք օրերում մենք տեսել ենք պաղեստինցիների աճյուններ, որոնք սպանվել են ընդդիմադիրների կողմից Դամասկոսի շրջակայքում»,- ասել է նա:
Նա հավելել է, որ փախստականներն արդեն երկրորդ օրն ` շարունակում են լքել ճամբարը բախումների պատճառով:











































