Sunday, 05 07 2026
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին

ՄԱԿ-ի հանձնաժողովը՝ Սիրիայում «Իսլամական պետության» իրականացրած զանգվածային սպանությունների մասին

Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետաքննության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը պատմել է զանգվածային սպանությունների և այլ հանցագործությունների մասին, որոնք այդ երկրի տարածքում իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

««Իսլամական պետությունը» զանգվածային մահապատիժներ է իրականացրել՝ ներառյալ Հոմսի արևելքում Շաար գազային դաշտերի շրջանում քաղաքացիական անձանց սպանությունները և հուլիսին ու օգոստոսին Ռաքքայում կառավարական ուժերի գերեվարված հարյուրավոր զինվորների մահապատիժը» ,- հանձաժողովի հերթական զեկույցը ներկայացնելով՝ ասել է դրա ղեկավար Պաուլու Սերժիու Պինեյրուն: «Ըստ ստացված հաղորդագրությունների՝ հարյուրավոր մարդիկ՝ շեյթադ ցեղից, սպանվել են Դեյր-էզ-Զորում»,- ավելացրել է նա:

«Այլ զինված խմբերի գերեվարված անդամների ևս մահապատժի են ենթարկում, իսկ նրանց մարմինները դնում ի տես հանրության»,- ասել է Պինեյրուն:

Իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող մարդկանց մասին Պինեյրուն պատմել է, որ կանանց արգելված է առանց տղամարդու ուղեկցության դուրս գալ տնից, որոշ կանանց մահացու աստիճանի քարկոծել են՝ հավանաբար, դավաճանության համար: Աղջիկների համար դպրոցական կրթությունը վերացել է, աճում է դեպքերի թիվը, երբ նրանց բռնի ամուսնացնում են:

««Իսլամական պետությունը» երեխաներին միտումնավոր բռնության է ենթարկում»,- հայտնել է Պինեյրուն: Նրա խոսքով՝ երեխաներին ստիպում են ներկա լինել մահապատիժներին, նրանց սովորեցնում են զենքի հետ վարվել՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում