Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգությունը կթվայնացվի

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 16-17-ը մասնակցել է Վենետիկի Մխիթարյան Միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին:

ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջոցառումների մեկնարկը տրվել է դեկտեմբերի 16-ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ հայ գրատպության նվիրյալների հոգիների հանգստության համար մատուցվել է Սուրբ Պատարագ:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացրել Սուրբ Ղազարում բացված` տպագրության հնագույն սարքերի և գործիքների ցուցադրությունը: Մասնակիցները կարևորել են հայ գրքի հայտնի տպագրական կենտրոններից մեկի պահպանումը և համալրումը նոր ցուցանմուշներով: Այդպիսով այն կդառնա հայ տպագրության յուրօրինակ թանգարան, հայկական մշակույթի կարևոր անձնագիր, համահայկական նշանակալի գործի սկիզբ, այցեքարտ կղզի այցելողների համար:

Նախարարը բացման խոսքում գնահատել է մխիթարյանների անուրանալի ներդրումը հայ գրատպության զարգացման գործում և նշել, որ ՀՀ Նախագահի հովանավորությամբ և աջակցությամբ շուտով կսկսվեն Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքները:

Երեկոյան Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սրահում տեղի ունեցավ «Գասպար Եդեսացի» համույթի «Պայծառ Նաիրի» երաժշտական-բանաստեղծական պիեսի բեմադրությունը: Իտալացի երիտասարդները ներկայացրել են հայ բանաստեղծների և երգահանների ստեղծագործությունները հայերենով:

ՀՀ սփյուռքի նախարարն իր ողջունի խոսքում շնորհակալություն է հայտնել համույթի իտալացի անդամներին բարձրարվեստ կատարումների համար: Նա միջոցառումը գնահատել է որպես հայ-իտալական մշակութային բարեկամության լավագույն օրինակ:
Դեկտեմբերի 17–ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության կողմից կազմակերպված «Հայ գրքի հետքերով» խորագիրը կրող գիտաժողովը, որին մասնակցել են հայ և այլազգի գիտնականներ, հայագետներ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Մխիթարյան Միաբանության Ընդհանրական աբբահայր Գերաշնորհ Հայր Եղիա վրդ. Քիլաղպյանը:

Գիտաժողովում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձել է Մեսրոպյան գյուտից հետո հայ ժողովրդի հոգևոր կյանքում Վենետիկում առաջին գրքի նշանակությունը, ևս մեկ անգամ արժևորել է Հակոբ Մեղապարտի` հայ հոգևոր և աշխարհիկ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդը, ներկայացրել հայ գրքի անցած ճամփան և նախանշել բարձր տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօրվա անելիքները:

Ելույթներով հանդես են եկել պրոֆեսորներ Ռուդի Կորեան, Քլոդ Մութաֆյանը, Ագնես Ուզունյանը, Ռայմոն Գեորգյանը, Հ.Վահան Վրդ, Օհանյանը և այլ հայտնի գիտնականներ:

Գիտաժողովով ավարտվել են ուղիղ մեկ տարի առաջ հայ գրքի 500 ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք սկսվել էին Վենետիկում` հայ առաջին գրքի ծննդավայրում, ՀՀ Նախագահի մասնակցությամբ:

Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը և Մխիթարյան Միաբանությունը համատեղ հիմնել են Հակոբ Մեղապարտի հուշամեդալը, որը հանձնվելու է հայ գրատպության պատմության մեջ մեծ ավանդ ունեցող գործիչներին:

Հակոբ Մեղապարտ հուշամեդալի պատրաստումը հովանավորում է «Զանգակ» հրատարակչությունը, որը Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում