Կանադայի ոստիկանությունն այս տարվա հունիսին 3 ոստիկանների սպանած հանցագործին բռնելու վրա ծախսել է 1.2 մլն դոլար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ուժային գերատեսչությանը:
24-ամյա Ջասթին Բուրքին, որը հունիսի 4-ին Մոնքթոն քաղաքի փողոցում կրակել է 3 և վիրավորել 2 ոստիկանների, որոնելու և ձերբակալելու երկօրյա գործողությանը ներգրավված է եղել 325 ոստիկան՝ ամբողջ երկրից: «Ամենամեծ ծախսը՝ 795 հազար դոլար, հատկացվել է գործողության արտաժամյա մասնակիցներին վճարելու համար՝ գումարած սովորական երկօրյա աշխատավարձը, ոչ տեղացի ոստիկանների բնակվարձը, սննդի ծախսերը»,- նշել են Կանադայի ոստիկանության վարչությունում:
Այս գործով դատավճիռը կկայացվի հոկտեմբերի 27-ին: Բուրքին սպառնում է ցմահ բանտարկություն, քանի որ Կանադայում մահապատիժ չի կիրառվում: Հանցագործը 75 տարի իրավունք չի ունենա ներկայացնելու դատավճռի մեղմացման մասին միջնորդություն:









































