Thursday, 02 07 2026
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է

Քառյակի առաջիկա հանրահավաքի օրակարգը դեռ չի հստակցվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 – Պարոն Մարտիրոսյան, առաջիկայում սպասվում է ոչ իշխանական չորս ուժերի համատեղ հանրահավաքը, որտեղ պետք է գնահատվի իշխանություններին ներկայացրած 12 պահանջների կատարման ընթացքը: Այդ հանրահավաքին անդրադարձ կլինի՞ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

 – Դուք տեղյակ եք, որ այդ 12 պահանջների մեջ սահմանադրական փոփոխությունների հետ կապված առանձին կետ չկա: Բայց եթե առանձին քաղաքական ուժեր անհրաժեշտ համարեն դրա մասին էլ խոսել, դա արդեն իրենց խնդիրն է: Բացի այդ` հնարավոր է մինչ այդ հանրահավաքի օրը ճշտելու ժամանակ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերը նաև որոշեն, թե որն է լինելու ելույթների օլրակարգը և ինչ թեմաներ են հնչելու: Ուստի այս պահին այդ առումով որևէ որոշում դեռ չկա: Իսկ եթե օրակարգի շուրջ որոշում չլինի, յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, առաջին հերթին կխոսի 12 կետերի մասին, հետո նոր՝ ըստ իր հայեցողության: Բայց կարծում եմ, չի բացառվում, որ խոսեն նաև սահմանադրական փոփոխությունների մասին:

 – Այսինքն` հնարավոր է, որ քառյակի ուժերը համատեղ հանրահավաքի ժամանակ սահմանադրական փոփոխություններին չանդրադառնան այն պատճառով, որ այդ հարցն ընդգրկված չէ 12 կետերի մեջ:

 – Այս պահին որևէ որոշում չկա, հանրահավաքի անցկացման օրն ու վայրը դեռևս որոշված չեն: Միանշանակ է, որ հանրահավաքը Երևանում է լինելու, բայց տեղյակ եք, որ նաև մարզային հանդիպումներ են նախատեսված, թեև դեռ որոշված չէ, թե որ քաղաքներ պետք է այցեր լինեն, և այդ հանդիպումների ժամանակ ինչ թեմաների շուրջ քննարկում լինի: Հաստատ է միայն այն, որ խոսելու են 12 կետերի մասին: Իսկ այս պահին կարելի է ասել, որ մենք ունենք քառյակի կողմից ընդունված երկու փաստաթուղթ: Մեկը իշխանություններին ներկայացրած 12 կետերի մասին հայտարարությունն է, մյուսն էլ այն առաջարկները, որը ներկայացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված: Ուրիշ այլ փաստաթուղթ դեռևս չկա: Եվ քանի դեռ որևէ այլ որոշում չկա, ես միանշանակ կարող եմ ասել, որ 12 կետերի և էլեկտրաէներգիայի հետ կապված քննարկումներ կլինեն: Իսկ երբ հավաքվեն հստակեցնելու քննարկման օրակարգն ու տեխնիկական հարցերը, այդ ժամանակ արդեն կորոշեն, թե սահմանադրական փոփոխությունների մասին կխոսվի, թե ոչ:

 – Բայց չէ՞ որ սահմանադրական փոփոխությունների հարցը բավականին սկզբունքային ու կարևոր է քառյակից ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների համար:

– Դրա համար էլ ասում եմ, որ հնարավոր է, որ դրա մասին էլ խոսենք, չասեցի, թե դա փակ թեմա է: Ես ընդամենն ասեցի, որ այս պահին օրակարգի հետ կապված կոնկրետ որևէ քննարկում չկա:

 – Մյուս կողմից էլ ոչ իշխանական քառյակից Դաշնակցություն կուսակցությունը դեմ չէ սահմանադրական փոփոխություններին: Միաժամանակ նաև հայտարարում են, որ եթե իշխանություններն ընդունում են իրենց առաջարկները, իրենք կողմ կլինեն այդ փոփոխություններին: Այդ կուսակցությունից նաև հայտարարել են, թե իրենք չեն կարող մասնակցել ոչ իշխանական ուժերի մարզային այցելություններին, նաև հոկտեմբերին նախատեսված հանրահավաքին, եթե այնտեղ քառյակի մյուս ուժերը դեմ արտահայտվեն սահմանադրական բարեփոխումներին:

 – Կարծում եմ, պետք չէ ժամանակից առաջ ընկնել: Նախ ՀՅԴ-ն մի փոքր այլ ձևակերպում է տալիս: Նրանք ասում են, որ իշխանությունները եթե չընդունեն իրենց առաջարկները, իրենք նույնպես դեմ կլինեն այդ փոփոխություններին: Իսկ այս պահին որևէ տեղեկություն չունենք այն մասին, թե իշխանություններն ընդունե՞լ են նրանց բոլոր առաջարկները, թե ոչ: Բացի այդ` սահմանադրական փոփոխությունները, լինելով կարևոր գործընթաց, քննարկվող թեմաներից մեկն է: Կան նաև բազմաթիվ այլ թեմաներ, որոնք ընդունվել են նույն ՀՅԴ-ի առաջարկով: Այնպես որ` կենտրոնանալ մի խնդրի շուրջ և այն դարձնել անկյունաքարային, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Առավել ևս, որ հասարակությունն ունի ավելի գլոբալ օրակարգ, դա արմատական իշխանափոխությունն է: Իրենց համար առաջնայինը դա է և ոչ թե սահմանադրական փոփոխությունները: Համենայնդեպս` մարդկանց հետ իմ հանդիպումները դա են ցույց տալիս:

 – Սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել նաև վերջերս իրեն ընդդիմություն հռչակած «Օրինաց երկիր» կուսակցությունը: Հնարավո՞ր է այդ կուսակցությունը կամ քառյակից դուրս այլ ուժեր նույնպես հրավիրվեն առաջիկա ձեր հանրահավաքին:

– Այս պահին որևէ քննարկում այդ ուղղությամբ չկա, եթե հետագայում լինի, մենք հանրությանն այդ մասին կտեղեկացնենք:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում