Monday, 22 06 2026
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր

Քառյակը կփորձի խորհրդարանում բարձրացնել ոստիկանապետի հրաժարականի հարցը

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր ասուլիսին անդրադարձավ նաև օրերս «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «թեժ աշնան» կողմնակիցներին «սառը ցնցուղներ» խոստանալուն, իսկ եթե դա էլ չօգնի՝ «ավելի թեժ աշուն» խոստանալուն:

Արդյոք սպառնալիք չէ՞, որ կկրկնվի Մարտի 1-ի սցենարը: Այս հարցին Մուսինյանը պատասխանեց, որ ոստիկանապետի ասածը խայտառակություն էր, և եթե դրանով փորձում են վախեցնել հասարակությանը փողոց դուրս գալու հեռանկարից, ապա, ըստ Մուսինյանի, նրանք չարաչար սխալվում են, քանի որ ժողովուրդը երբեք չի վախեցրել փողոց դուրս գալուց: Երկրորդ՝ ժողովուրդը գիտի և տեսել է, որ ժողովրդին հրապարակ բերող քաղաքական ուժերը երբեք չեն շեղվել օրինականության ուղուց, իրենց քաղաքական բողոքը մշտապես արտահայտել են սահմանադրության և օրենքի շրջանակներում: Ավելին՝ այս սպառանալիքը շատ ավելի մատնում է իշխանության վախն ու խուճապը:

Բացի դրանից՝ Արման Մուսինյանը նշեց, որ գործող ոստիկանապետը, ըստ էության, մի շարք խոստովանություններ է արել, որ Մարտի 1-ին նրա ղեկավարած կառույցը ներգրավված է եղել այդ գործընթացներին, զբաղված է եղել կառավարական շենքի պաշտպանությամբ, երկրորդ՝ սպառնալիքներ հնչեցնելով թեժ աշնան վերաբերյալ, ըստ էության, հայտարարել է, որ ինքը քաղաքական կողմնորոշում ունի, մինչդեռ նրա գործառույթը պետք է լինի հասարակական կարգի պահպանումը:

«Այս սպառնալիքով, ըստ էության փորձելով ասել, որ հասարակական բողոքները կճնշվեն, Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները, և կարծում եմ, որ ոչիշխանական ուժերը նաև կփորձեն խորհրդանանում բարձրացնել նրա հրաժարականի հարցը»,- հավելեց նա:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում