Հնարավոր է, որ եվրոպացի հնագետները բացահայտել են Եգիպտոսի վերջին փարավոն Ռամզես 3-րդի մահվան առեղծվածը,- հաղորդում է BBC-ին:
Գիտնակաները համակարգչային տամոգրաֆի օգնությամբ մումիան «լուսավորելու» միջոցով փարավոնի պարանոցին հայտնաբերել են 7սմ երկարությամբ կտրված վերք:
Գիտնականների կարծիքով` դա վկայում է այն մասին, որ Ռամզեսի պարանոցը կտրել են:
Տարեգրական աղբյուրների համաձայն` փարավոնին գահընկեց են արել նրա որդին և կանանցից մեկը: Նոր բացահայտումը խոսում է այն մասին, որ փարավոնին սպանել են:
Իրադարձությունները, որոնց մասին խոսք է գնում, վերաբերում են մ.թ.ա.12-11-րդ դարերին:







































