Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդին կխնդրի պաշտոնապես ճանաչել իր երկիրը: Այս մասին հայտարարել է մասամբ ճանաչված պետության ԱԳՆ ղեկավար Ռիյադ Ալ-Մալիքին, հայտնում է Fars News-ը:
Աբասը և Օլանդը պետք է հանդիպեն այս շաբաթ Փարիզում: Աբասը մտադիր է Օլանդին համոզել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օկուպացված պաղեստինյան տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերումը պահանջող բանաձևի նախագիծ ներկայացնելու անհրաժեշտության հարցում:
«Հիմա աշխարհը համոզվեց, որ Իսրայելը խախտել է միջազգային պայմանավորվածությունները՝ օկուպացնելով պաղեստինյան տարածքները և այնտեղ սեփական բնակավայրեր ստեղծելով: Այդ փաստի գիտակցումը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել Պաղեստինի պահանջների վերաբերյալ միջազգային դրական արձագանքի համար»,- ասել է ալ-Մալիքին:









































