Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին «Քարնեգի» եվրոպական հիմնադրամում ելույթի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Չեմ կարծում, թե Ռուսաստանն այսօր անմիջական սպառնալիք է: Ռուսաստանը գիտի, որ Վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում դաշինքի մնացած բոլոր երկրները ոտքի կկանգնեն նրան պաշտպանելու»,- ասել է Ռասմուսենը:
Հիմնվելով այս տրամաբանության վրա՝ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «բարձրացնի ռազմական զսպողականության իր ունակությունները, որպեսզի ապահովի իր պաշտպանության համոզիչ լինելը»:










































