Ինդոնեզիայի հյուսիում կրկին ակտիվացել է Լոկոն հրաբուխը՝ իր խառնարաններից մեկից արտանետելով 3 կմ բարձրությամբ հրաբխային մոխիր: Այս մասին հաղորդում է Jakarta Post թերթը:
«Ժայթքումից առաջացած մոխիրը բարձրացել է 3կմ, և տեղի բնակիչները խնդրում են նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է Ինդոնեզիայի հաբխային և երկրաբանական ռիսկերը նվազեցնելու մոնիտորինգային կենտրոնի աշխատակից Ֆարիդ Ռուսկանդա Բիման:
Բնակիչների հարկադիր տարհանման մասին տեղեկություն դեռևս չկա:
Ինդոնեզիայի Տոմոհոն քաղաքի մոտ տեղակայված Լոկոն հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 2011թ. հունիսի վերջին, իսկ հաջորդ ամիս մոտակա բնակավայրերից տարհանվել էր շուրջ 5500 մարդ, որոնք մոտ երկու շաբաթ մնացել էին փախստականների ժամանակավոր կացարաններում:
Անցած տարի օգոստոսին իջեցվել էր հրաբխի մոտակա շրջանների վտանգի մակարդակը, սակայն Տոմոհոն քաղաքի Կարմիր խաչ կազմակերպության քարտուղարը տեղի բնակիչներին զգուշացրել էր պատրաստ լինել նոր տարհանման, եթե հրաբուխը կրկին ակտիվություն ցուցաբերի:










































