Սինգապուրը առավոտյան ժամերին ծածկվում է ուժեղ սմոգով: Հատկապես ծանր է վիճակը քաղաք-պետության արևմուտքում և հարավում: Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 6:00-ին օդի աղտոտվածության ինդեքսը հասել է վերջին ժամանակների համար ռեկորդային՝ 113-րդ կետի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Իշխանությունները տվյալ մակարդակը համարում են «առողջության համար վտանգավոր» և խորհուրդ են տալիս խուսափել բաց օդում ցանկացած ֆիզիկական վարժությունից: Բացի այդ՝ շնչուղիների հիվանդությամբ տառապող մարդկանց, երեխաներին և տարեցներին խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ դուրս գալ տնից:
Նշվում է, որ Սինգապուրում սմոգի առաջացման հիմնական պատճառը հարևան Ինդոնեզիայում անտառային հրդեհներն են:







































