Հայտնի է դարձել, որ կանադական BlackBerry արտադրողի նոր սմարթֆոնների մոդելների պաշտոնական գործարկումը՝ Passpot-ը, տեղի կունենա արդեն այս ամիս, տեղեկացնում է toneto.net-ը:
Կարելի է վստահորեն ասել, որ See the bigger picture անվանումով շնորհանդեսը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, կդառնա ֆլագմանական սարքի հաշվետվության գագաթնակետը:
Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի կունենա միանգամից 3 քաղաքներում՝ Տորոնտո, Լոնդոն և Դուբայ:
Նրանց համար, ովքեր կարիք ունեն գերազանցապես ֆիզիկական QWERTY-ստեղնաշարի, Passport-ի քառակուսի տեսքը դժվար թե դուր գա, և նրանք հարկ է ուշադրություն դարձնեն չափերով առավել ընդունելի մոդելի՝ BlackBerry Classic-ին:
Օրերս սարքը դարձյալ հայտնվեց ֆոտոխցիկների օբյեկտիվում՝ հիշեցնելով կանադական արտադրողի դասական մոդելի՝ Bold 9900-ի մասին:
Փորձագետների հայտարարությամբ՝ Classic կոմպակտ սմարթֆոնը՝ 3,5-դյույմանոց դիսփլեյով, մարմավորում է լավագույնը Q10-ից, ինչպես նաև լեգենդար «9900»-ից:
Սպասվում է, որ BlackBerry Classic-ը հնարավոր կլինի պատվիրել արդեն 2014թ. նոյեմբերից:









































