Թուրքիայի նախագահ Էրդողանը Կատար տեղի ունենալիք այցից առաջ օդանավակայանում մամլո ասուլիս է տվել, հաղորդում է ТРТ հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշելով, որ որոշ միջազգային ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունները իրականության հետ կապ չունեն, ասել է. «Թուրքիայի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում պարզ է, և մենք ոչ մի զիջման չենք գնա»:
Լրագրողներից մեկը, հիշեցնելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Թուրքիա կատարած այցի մասին, հարցրել է, թե ինչպե՞ս է նախագահը գնահատում նրա այցը և նախագահ Օբամայի՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի ծրագիրը: Էրդողանը պատասխանել է. «Մենք ցուցադրել ենք այս հարցում մեր դիրքորոշումը և Թուրքիայի վերաբերմունքը տարածաշրջանում ահաբեկչության ցանկացած դրսևորման վերաբերյալ: Մենք ինքներս կպայքարենք մեր երկրում ահաբեկչական հայտնի կազմակերպությունների դեմ և գիտենք տարածաշրջանում ահաբեկչական շատ կազմակերպությունների մասին: Թուրքիան միշտ ուշադրության կենտրոնում է դրանք պահում»:
«Մենք կշարունակենք մեր գործունեությունը արտասահմանյան գրոհայինների, ինչպես նաև մեր երկրում ահաբեկչական կազմակերպությունների անդամների դեմ և կշարունակենք այդ հարցում ինչպես տեղի, այնպես էլ միջազգային մակարդակով համագործակցությունը մեր դաշնակիցների հետ»,- ասել է նա:
Նախագահ Էրդողանը, նշելով, որ մինչև այդ Հունաստանում նման իրադարձություններ տեղի են ունեցել, ասել է. «Սակայն մեր աջակցությունը շատ դրական արդյունքներ է տվել: Մեր աջակցությունը ամեն ինչում է կարևոր. դա մեր դիրքորոշումն է տարածաշրջանային իրադրությունների կապակցությամբ՝ լինի Իրաքը, Սիրիան թե Կովկասի երկրները, Պակիստանից մինչև Աֆղանստան ամբողջ տարածաշրջանով հետախուզական տվյալների փոխանակումը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մենք տվյալ հարցերի վերաբերյալ հայտնել ենք մեր դիրքորոշումը ԱՄՆ նախագահ Օբամայի և այլ երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում»:









































