Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը արտահերթ խորհրդակցություն է հրավիրում զինվորականների և լրտեսական գերատեսչությունների ղեկավարների հետ՝ կապված «Իսլամական պետության» գրոհայինների կողմից բրիտանացու սպանության և ևս մեկ բրիտանացու սպանության սպառնալիքի հետ:
Անցած գիշեր իսլամիստները տարածել են 44-ամյա Դևիդ Հեյնսի սպանության տեսանյութը, որը ոչ կառավարական կազմակերպություններից մեկի աշխատակիցն էր և առևանգվել էր Սիրիայում:
Տեսանյութի վերջում ԻՊ-ի գրոհայինները խոստացել են մոտ ժամանակներում գլխատել ևս մեկ բրիտանացու՝ Ալան Հենինգին, եթե ԱՄՆ-ը չդադարեցնի իսլամիստների ռմբակոծումը:





































