Մյանմայում (Բիրմա) մարտի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել: Այս պահի դրությամբ այն հասել է 75-ի, իսկ մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 130 մարդ, հաղորդում է Xinhua չինական լրատվական գործակալությունը: Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք 60 զոհվածի մասին:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի հզոր երկրաշարժ էր արձանագրվել Մյանմայում` Թաիլանդի և Լաոսի հետ սահմանագծի մոտ, որն առավել հայտնի է «Ոսկե եռանկյունի» անվամբ: Առաջին ցնցման ժամանակ, որը և եղել է ամենաուժեղը, գրանցվել է 6.7 մագնիտուդ հզորություն:
Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով Մյանմայի տարբեր քաղաքներում ավերվել է 225 շինություն, 11 մենաստան և 9 պետական շենք:








































