Ինչպես պատմում են արևմտյան լրատվամիջոցները, ամենայն հավանականությամբ, Բեյոնսեն և Ջեյ Զին սպասում են երկրորդ երեխային: Սեպտեմբերի 12-ին աստղային զույգը ելույթ է ունեցել On the Run համերգային շրջագայության վերջին համերգի ժամանակ: Հենց այդ ժամանակ Ջեյ Զին Beach Is Better երգում փոխել է մի նախադասություն, որը երկակի իմաստ չունի:
«Որովհետև նա ևս մեկ երեխայի է սպասում»,- արտաբերել է 44-ամյա ռեփերը:
Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում Բեյոնսեն և Ջեյ Զին հարաբերությունների լուրջ ճգնաժամ էին ապրում և, լրագրողների տվյալներով, պատրաստվում էին ամուսնալուծության հայտ ներկայացնել շրջագայության ավարտից հետո: Այդ խոսակցությունները հանդարտվեցին այն բանից հետո, երբ MTV VMA միջոցառման ժամանակ ամուսինները բեմում հայտնվել էին երկամյա դստեր՝ Բլյու Այվիի հետ: Այնուհետև, սեպտեմբերի սկզբին նրանք միասին հայտնվել են Made in America փառատոնի ժամանակ, որտեղ գրկախառնվել և համբուրվել են:
Դրանից հետո 33-ամյա Բեյոնսեն իր ծննդյան օրը նշել է Ֆրանսիայում ամուսնու, դստեր և հարազատների հետ, իսկ հետո աստղային զույգը մեկնել է Պորտոֆինո հանգստի:














































