Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնության վերջին օրը:
98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակչում Արթուրի հակառակորդը հունգարացի Վարգան էր, ում նկատմամբ մեր ըմբիշն առավելության հասավ 2:0 հաշվով:





































