Մադրիդի «Աթլետիկո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսը վնասվածք է ստացել ու շարքից դուրս մնացել մինչև սույն ամսվա ավարտը՝ գրում է football-espana.net-ը:
Բրազիլացին վնասվածք է ստացել «Բարսելոնա»-ի դեմ խաղին:
Ֆուտբոլիստը դեռևս պետք է բուժզննում անցնի՝ վնասվածքի լրջությունը պարզելու համար, սակայն այն, որ նա բաց կթողնի «Սելտա»-ի դեմ առաջիկա հանդիպումը, կասկածից վեր է:





































