Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նկարահանվել է «Կախարդական սանր» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի գլխավոր դերում: Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր պաշտոնական էջերից մեկում:
«Հեղինակները և մեծ դերասանները, Ռուսաստանի և Չեչնիայի Հանրապետության ժողովրդական և վաստակավոր արտիստներ Դագուն Օմաևը, Զուլայ Բագալովան, Աբդուլմութելիպ Դավլեթմիրզաևը, Համիդ Ազաևը, Մովսար Աթաևը, Ուսպա Զուբայրաևը ինձ վստահել են գլխավոր դերը»,- գրել է Կադիրովը:
Նա նշել է, որ իր համար «մեծ պատիվ և պատասխանատվություն է գտնվել միևնույն նկարահանման հրապարակում լեգենդար մարդկանց հետ, ովքեր նկարահանվել են տասնյակ ռուսական և խորհրդային ֆիլմերում»:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ գլխավոր հերոսը իմանում է սաղավարտի մասին, որը կարող է մարդուն տեղափոխել անցյալ: Նա գտնում է այն և հայտնվում հնագույն ժամանակաշրջանում:










































