Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայացած խաղի վերաներյալ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 4-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Բարդ հանդիպում էր՝ արագ տեմպով: Մենք լավ մեկնարկեցինք, սակայն «Սիթի»-ի ֆուտբոլիստների բարձր խաղամակարդակը հնարավորթյուն տվեց նրանց հաջող հակագրոհներ անցկացնել:
Թիմը մեծ ծավալի աշխատանք էր կատարել հաշվի մեջ առաջ անցնելու համար,այդ պատճառով «Մանչեսթեր Սիթի»-ի հետ ոչ-ոքին հիասթափեցնում է: Սակայն այսօր նվաճած մեկ միավորը կարող է հետագա առաջխաղացման մեկնարկը դառնալ:
Հաջորդ շաբաթ կարևոր հանդիպում կունենանք Դորտմունդում: Անցած մրցաշրջանում մենք կարողանում էինք դիմակայել գրանդ-ակումբներին սեփական հարկի տակ, սակայն անհաջող խաղ էինք ցուցադրում արտագնա հանդիպումներում: Չեմպիոնի դեմ խաղում գրանցած նման արդյունքն այդքան էլ վատ չէ»,- նշել է Ռեմսին:









































