Ֆրանսիայում էլեկտրակայանների թվի կրճատման պատճառով առաջիկայում սպառնում են էլեկտրաէներգիայի խափանումներ: Այս մասին նախազգուշացրել է ֆրանսիական RTE էլեկտրականության բաշխիչ ընկերությունը՝ գրում է Die Welt-ը:
Ընկերության գնահատականներով՝ 2015-2016-ին դեֆիցիտը կկազմի 900 մեգավատտ, իսկ 2016-2017-ի ձմռանը՝ 2000 մեգավատտ, ինչը համապատասխանում է խոշոր քաղաքի պահանջներին:
Այս դեֆիցիտը կապված է ոչ այնքան սպառման աճի հետ, որքան արտադրական հզորությունների կրճատման:










































