Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Քիմ Քարդաշյանը Սիդնեյում ներկայացրել հագուստի սեփական հավաքածուն՝ Kardasian Kollection-ը: Հավաքածուի համահեղինակներն են Քիմի քույրերը՝ Քլոյեն և Քորթնին: Շնորհանդեսը տեղի է ունեցել Westfiled Parramatta համալիրում՝ գրում է Spletnik.ru-ն:
Ռեալիթի շոուի 33-ամյա աստղը կարմիր, նեղ և կարճ զգեստով էր՝ իր հավաքածուից, և nude գույնի բոկոտիկներով: Ինչպես միշտ, նա նախընտրել էր smokey eyes դիմահարդարումը և արձակած մազերը:
Պետք է նշել, որ Քիմի հետ շնորհանդեսին այցելել և նրանից ստորագրություն վերցնելու իրավունք են ունեցել միայն առաջին 200 մարդիկ, ովքեր ավելի վաղ հավաքածուից ինչ-որ բան են ձեռք բերել:



















































