2012թ. ինքնասպան եղած բուժքույր Ժասինտա Սալդանայի ընտանիքը 500.000 դոլար է ստացել 2Day FM ավստրալական ռադիոկայանից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սալդանան որպես բուժքուր է աշխատել Լոնդոնի Էդուարդ VII թագավորի անվան հիվանդանոցում, ուր տոքսիկոզի ախտանիշներով հետազոտվել էր Քեմբրիջի հղի դքսուհին:
46-ամյա բուժքույրն ինքնասպան է եղել մի քանի օր այն բանից հետո, երբ հեռախոսով որպես թագուհի և Ուելսի արքայազն ներկայացած ռադիոդիջեյներին պատմել է դքսուհու առողջական վիճակի մանրամասները:
Ժասինտա Սալդանան ամուսնացած էր, ուներ 2 երեխա:
Ռադիոկայանի տեր Southern Cross Austereo ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ոչ մի փող չի կարող թեթևացնել հարազատների կորստի ցավը:











































