ՆԱՏՕ-ն ծրագրում է Բալթյան երկրներում տեղակայել ենթակառուցվածք ստեղծվող Արձագանքման ուժերի համար: Այս մասին գրում է գերմանական Rheinische Post թերթը:
ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի երկու հրամանատարություններից մեկի ղեկավար Հանս-Լոտար Դոմրոզեի խոսքով՝ նման որոշումը կապված է Ուկրաինայի արևելքի հակամարտության հետ: Եթե տեղակայումը համաձայնեցվի, Արձագանքման ուժերի ենթակառուցվածքը կտեղակայվի Էստոնիայում, Լատվիայոմ և Լիտվայում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Ուելսում դաշինքի գագաթնաժողովին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կենտրոնակայանը կտեղակայվի Լեհաստանում:










































