ԱՄՆ-ը ներգրավված է ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման մեծ հակաահաբեկչական գործողության մեջ, սակայն պատերազմական իրավիճակում չի գտնվում: Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Այն, ինչ մենք անում ենք, շատ նշանակալի հակաահաբեկչական գործողության մեջ ներգրավումն է: Այն կշարունակվի որոշ ժամանակ: Եթե որևէ մեկը դրա մասին մտածում է որպես «Իսլամական պետության» դեմ պատերազմի, ապա կարող է այդպես համարել: Սակայն փաստն այն է, որ դա մեծ հակաահաբեկչական գործողություն է, որը բաղկացած կլինի շատ տարբեր մասերից»,- ասել է Քերին:
Բացի այդ, պետքարտուղարը ԱՄՆ բնակչությանը կոչ է արել այդ գործողության հետ կապված չընկնել «պատերազմական տենդի» մեջ` նշելով, որ այն պետք է դիտարկել որպես երկրի հակաահաբեկչական գործունեության մակարդակի բարձրացում:









































