Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել թղթադրամներից, որոնցով օգտվում էր վերջին 300 տարին, ու մոտակա 3 տարում անցնել պլաստիկե քարտերի: Այս մասին հաղորդում է հաղորդում է Daily Mail-ը:
Բրիտանական իշխանությունները կարծում են, որ պլաստիկե քարտերն ավելի ամուր են, անջրանցիկ, և դրանք դժվար է կեղծել:
Անգլիայի բանկը պլաստիկե քարտերի մրցույթի անցկացման համար արդեն հայտեր է ընդունում` այդ նպատակով նախատեսելով ծախսել 1 մլրդ եվրո:
Պլաստիկե թղթադրամներն առաջին անգամ կիրառել է Ավստրալիան` 1988թ.: Այս ժամանակից ի վեր փողերի կեղծման քանակը կտրուկ նվազել է: Բացի այդ՝ պլաստիկե թղթադրամները ավելի երկար են ծառայում: Համեմատության համար նշենք, որ 5 ավստրալական դոլար արժողությամբ պլաստիկե թղթադրամը կարող է ծառայել 40 ամիս, իսկ բրիտանական թղթե 5 ֆունտ-սթեռլինգանոցը՝ միայն 6 ամիս:
Սակայն դրանց արտադրությունը անհամեմատ թանկ է: Բացի այդ՝ բանկերը ստիպված պետք է լինեն բանկոմատները հարմարեցնել նոր փողերին:








































