Անգլիական «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը 2013/14 մրցաշրջանի համար ստացավ «Ոսկե ձեռնոցներ» մրցանակը:
Անցած մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը 16 անգամ կարողացավ անառիկ պահել իր պաշտպանած դարպասը։ Նույն արդյունքը գրանցեց նաև «Արսենալ»-ի լեհ դարպասապահ Վոյցև Շեսնին, սակայն Չեխը մի քանի հանդիպում պակաս էր անցկացրել, քան Վոյցևը:
«Միշտ էլ հաճելի է ստանալ նման մրցանակներ, սակայն առանց իմ թիմակիցների օգնության ես այպիսի արդյունքի չէի կարող հասնել», – ասել է Չեխը։






































