Աշխարհում ամենաբարձրահասակ շունը՝ Զևս մականունով գերմանական դոգը, ծերությունից 5 տարեկանում սատկել է: Այս մասին հայտնում է Kalamazoo Gazette-ն:
Շունն ապրում էր Միչիգան նահանգում իր տերերի՝ Քևինի ու Դենիս Դուրլագի հետ, իսկ 2012թ. հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում:

Զևսի հասակը կազմում էր 112 սմ, իսկ հետևի թաթերին կանգնած շունը հասնում էր 2 մետր 24 սմ-ի: Նրան է պատկանել միանգամից 2 ռեկորդ՝ որպես ամենաբարձրահասակ ողջ շուն ու որպես պատմության մեջ ամենաբարձրահասակ շուն:









































