Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հրամանով վերացրել է Ռազմավարական զարգացման գործակալությունը:
Վերջինս ստեղծվել էր այս տարվա ապրիլին: Գործակալության առաջադրանքների մեջ էր մտնում զբոսաշրջային, ներդրումային ու ենթակառուցվածքային նախագծերի մոնիթորինգի իրագործումը, որոնք առաջ են քաշվել Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման և արդարադատության նախարարությունների կողմից:
Ապրիլի 19-ին ստեղծված այդ գործակալության գլխավոր գործառույթը զբոսաշրջային ենթակառույցների հետ կապված նախագծերի կոորդինացումն էր: Գործակալությունն աշխատում էր Լազիկա նոր քաղաքի շինարարության, ինչպես նաև Կախեթի ու Իմերեթի շրջաններում մի շարք նախագծերի վրա: Սակայն Վրաստանի նոր կառավարությունը հրաժարվել է Լազիկա քաղաքի կառուցումից:







































