Օրերս Ջենիֆեր Լոուրենսին կրկին նկատել են Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինի հետ՝ գրում է spletnik.ru-ն:
Երկուշաբթի զույգն այցելել է Բևերլի-Հիլզում գտնվող La Dolce Vita ռեստորան:
Ականատեսների խոսքով՝ Ջենիֆերն ու Քրիսը ամբողջ ժամանակ ծիծաղել են և շատ ուշադիր ու սիրալիր են եղել միմյանց նկատմամբ:
Մամուլը սկսեց շշուկներ տարածել Լոուրենսի ու Մարտինի միջև սիրավեպի մասին 2014թ. օգոստոսին՝ Նիքոլաս Հոլթից Ջենիֆերի բաժանումից հետո:











































