Ամերիկյան Փալմ-Բիչ շրջանի ոստիկանները ներխուժել են 55-ամյա Դուգլաս Ուեսթքոթի տուն՝ մանկական պոռնո հայտնաբերելու նպատակով: Իշխանություններին հայտնի էր դարձել, որ, իբր, տղամարդը զբաղվում է դրա տարածմամբ: Ընդ որում՝ արգելված վիդեոների փոխարեն նրանք հայտնաբերել են 50 սատկած կատուների, հայտնում է USA Today-ը: Նրանց մարմինները պահվել են 4 սառնարանում:
Եվս մոտ 30 կատու շրջել են նրա տանը: Տղամարդու հարևանների խոսքով՝ նա պաշտել է կատուներին ու նրանց վերաբերվել սեփական երեխանրի պես:
Ողջ կատուներին զննելով՝ անասնաբույժները պարզել են, որ նրանք բոլորն էլ առողջ ե: Այնուամենայնիվ, իշխանությունները առգրավել են բոլոր կենդանիներին, գրում է Palm Beach Post-ը:
Դատարանը 1 ամսում պետք է որոշի՝ արդյոք ամերիկացին ունի՞ իրավունք՝ հետագայում ևս կատուներ պահելու, թե՞ ոչ:












































