Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբայնի կարծիքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը չափազանց կարևոր էր: Նա նման տեսակետ հայտնեց այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Հարցին՝ փաստորեն, ԲՀԿ-ն էլ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հստակ տեսակետ չունի, Զուրաբյանը հակադարձեց, թե ինքն այլ տպավորություն է ստացել, և հարցազրույցում հստակ նշվում է, որ դեմ է: «Մեզ համար ամեն ինչ պարզ է, ԲՀԿ-ն կասկածի տեղիք չի թողել:
Շատ կարևոր հարցազրույց էր, և շատ կարևոր շեշտադրումներ կային: Այնտեղ առաջին անգամ Ծառուկյանը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել. դուք նախկինում նման բան տեսե՞լ էիք:
Նույն հարցազրույցում Ծառուկյանն ասում է՝ ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մի բան պետք է իմանանք. հանրահավաքի օրակարգի մասին շատ կարող ենք խոսել, տրամաբանել, բայց այդ հանրահավաքի մի կաևոր մասնակից կա, որի խոսքը վճռորոշ է, այս մասնակիցը բոլորիցս վեր է, դա Հայաստանի հպարտ ժողվուրդն է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:








































