Թուրքիայի ոստիկանական ակադեմիայում սկսում են հայերեն, քրդերեն, արաբերեն և հունարեն դասավանդել: Ինչպես հայտնում է Sabah-ը, «Նոր Թուրքիա» կարգախոսին որոշել է միանալ նաև երկրի Ոստիկանական ակադեմիան:
Ոստիկանությունը կձգտի քաղաքացիներին մատուցել լավագույն ծառայությունները՝ հասկանալով ազգային փոքրամասնությունների լեզուն:
Ակադեմիայի ղեկավարության որոշումը վերաբերում է նոր ուսումնական տարվան: Ծրագրվում է նաև ռուսերենի, վրացերենի, օսմաներենի, իսպաներենի և պարսկերենի դասավանդում:










































