Տղամարդկանց թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը ճանաչվել է Շվեյցարիայի 2012թ. լավագույն մարզիկ: Այս մրցանակին Ֆեդերերն արժանանում է արդեն 5-րդ անգամ:
2012թ., Ռոջերը հաղթող է ճանաչվել 6 մրցաշարերում (Ցինցինատի, Ուիմբլդոն, Մադրիդ, Ինդիան-Ուելս, Դուբայ, Ռոտերդամ): Բացի այդ, Ֆեդերերը Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ:
2005 թվականից սկսած Ֆեդերերն առաջին անգամ կարողացավ ներկա գտնվել մրցանակաբաշխությանը:






































