Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 20-ին կրկին կայցելի Ադրբեջան՝ հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Սեպտեմբերի 20-ին ես նորից այցով կժամանեմ Բաքու, որտեղ տեղի կունենա Հարավկովկասյան գազատարի ընդլայնման նախագծի մեկնարկի արարողությունը»,- հինգշաբթի օրը Բաքվում ասել է Ղարիբաշվիլին:
«Այդ միջոցառումը վրաց-ադրբեջանական ռազմավարական համագործակցության ևս մեկ հաստատումն է»,- ասել է նա:









































