Ամերիկյան այն ընկերությունները, որոնք զբաղվում են բունկերների կառուցմամբ և վաճառքով, արձանագրել են, որ բունկերների վաճառքը աճել է 20-1000%-ով: Այս աճն արձանագրվել է Ճապոնիայում և աշխարհի այլ տարածքներում տեղի ունեցած բնական աղետներից հետո: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:
Shelter Systems ընկերությունը, որը հաճախորդներին է առաջարկում թաքստոցներ 200 հազար դոլարից մինչև 20 մլն դոլար արժողությամբ, արձանագրել է, որ վաճառքներն աճել են 70%-ով: UndergroundBombShelter.com-ը, որ վաճառում է շարժական թաքստոցներ և ռմբապաստարաններ, արձանագրել է վաճառքի 400% աճ: Ընկերություններ կան, որոնք արձանագրել են էլ ավելի լուրջ արդյունքներ:
Հեռուստաալիքը նշում է, որ բունկերների նկատմամբ այսպիսի մեծ պահանջարկ վերջին անգամ եղել է 2000թ.-ին, երբ բոլորն աշխարհի վերջն էին կանխատեսում:









































