Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը նշել է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ.
«Ես ոչնչից չեմ վախենում: Պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի նորից խաղադաշտ վերադառնամ: Չեմ կարող ասել, որ հասել եմ իմ առջև դրված նպատակներին, քանի որ դեռ ձեռք չեմ բերել այն մարզավիճակը, որը ունեի մինչ վնասվածք ստանալը:
Եթե ամեն ինչ ընթանա սպասվածի նման և մարզիչը վստահի ինձ, ապա արդեն հոկտեմբերին կկարողանամ շարք վերադառնալ: Վնասվածքից հետո իմ առաջին հանդիպումը կարող եմ անցկացնել «Անդերլեխտ»-ի հետ»-,ասել է Գյունդողանը:
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի «Անդերլեխտ»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 1-ին:







































