Friday, 03 07 2026
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ

Ես պատրաստ եմ դատարանի առջև կանգնելու. Աշոտ Կարապետյանը՝ Գրիշա Վիրաբյանի մասին

«Այդ դեպքերից անցել է 10 տարի: Մանրամասները ես չեմ հիշում: Ցանկացած քաղաքացու խնդիրն է իր ձևով պայքարել իր իսկ մտածած օրինականության համար և անօրինականության դեմ:

Ես Գրիշա Վիրաբյանի հետ կապված որևիցե խնդիր չեմ տեսնում և կարծում եմ, որ տվյալ անձը պարզապես պաշտոնյայի անունն անվանարկելով՝ ցանկանում է դիվիդենդներ ձեռք բերել»,- ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ քրեական գործի վերաբացումը, որում ներգրավված է նաև ինքը, իսկ Գրիշա Վիրաբյանի պնդմամբ՝ հենց Աշոտ Կարապետյանն է խոշտանգել իրեն:

«Ինչ վերաբերում է Գրիշա Վիրաբյանին տեսնելուն, առերեսվելուն, ապա ժամանակին ես այդ քրեական գործով նրա հետ առերեսվել եմ և ինչքանով որ հիշում եմ՝ նա այդ ժամանակ իմ հարցերին չէր կարողանում պատասխանել: Բայց ես պատրաստ եմ դատարանի առջև կանգնելու ցանկացած վճռի պարագայում. մենք շարժվում ենք Հայաստանի Հանրապետության օրենքներով, և ես դատարանի կայացրած ցանկացած որոշման հետ համաձայն եմ:

Միևնույն ժամանակ ես ընդհանրապես Գրիշա Վիրաբյանով չեմ հետաքրքրվում, ես ունեմ ծանր աշխատանք և այլ երկրի քաղաքացու վերաբերյալ ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»,- հավելեց Երևանի ոստիկանապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում