Դենզել Վաշինգտոնը «Հրաշալի յոթնյակը» վեսթեռնի (1960) ռիմեյքում կփոխարինի Թոմ Քրուզին՝ հայտնում է The Guardian-ը:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Անտուան Ֆուկուան: Վերջինս, մեկնաբանելով պրոդյուսերների ընտրությունը, ասել է, որ Դենզելն արտիստ է, ով կինոյում ներդնում է իր սիրտը:
Ավելի վաղ Վաշինգտոնի դերը «Հրաշալի յոթնյակում» պետք է կատարեր Թոմ Քրուզը:
Ջեն Սթերջեսի օրիգինալ «Հրաշալի յոթնյակը» ֆիլմն իր հերթին Ակիրա Կուրոսավայի «7 սամուրայները» (1954) ֆիլմի ռիմեյքն է:













































