Հավանայում 82 տարեկանում վախճանվել է Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Էնրիկե Օլտուսկին:
Նա հանդիսանում էր «Հուլիսի 26-ի շարժման» առաջնորդներից մեկը, որը 1953 թ. ստեղծվել էր Ֆիդել Կաստրոյի կողմից և 1959 թ. տապալեց Ֆուլխենսիո Բատիստայի կառավարությունը:
Օլտուսկին Էռնեստո Չե Գևարայի մոտ ընկերներից էր: Հենց նա է լեգենդար հեղափոխականին ծանոթացրել իր կնոջ հետ:
Քաղաքական գործիչը Ֆիդել Կաստրոյի կառավարությունում կարևոր պաշտոններ էր զբաղեցնում, մասնավորապես նա եղել է Կուբայի կապի, իսկ ավելի ուշ ձկնարդյունաբերության նախարարը:








































