Ռուսաստանը պարտքերի պատճառով սեպտեմբերի 21-ից կդադարեցնի Air Armenia-ի աերոնավիգացիոն սպասարկումն իր օդային տարածքում: Պարտքի ընդհանուր չափը կազմում է մոտ 1.1 մլն դոլար: Այս մասին հայտնում է «Օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ ռուսական պետական կորպորացիայի առջև Air Armenia-ի ապառքը կազմում է ավելի քան 400 հազար դոլար, ընթացիկ պարտքը՝ ավելի քան 700 հազար դոլար:
Ավիանավիգացիոն ծառայությունների տրամադրումը կվերսկսվի ապառքի լիարժեք մարումից և ընթացիկ պարտքերի մարման երաշխիքի տրամադրումից հետո:









































