ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ:
Այցի նպատակն էր նվերներ հանձնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտաինքներ ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ գնդակներ և այլ հուշանվերներ:








































