Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում բնակարանում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տուժել է 15 մարդ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությանը:
Tեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 02:30-ին (Երևանի ժամանակով ժ. 23.30-ին)` յոթհարկանի շենքի 3-րդ հարկում:
Այն աստիճաններով արագորեն տարածվել է: Հրդեհը հանգցնելու գործում ներգրավվել են 130 հրշեջ և 41 միավոր տեխնիկա: Այն հաջողվել է մարել 1 ժամ անց:
Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն, 15 տուժածներից լրջորեն տուժել են երեքը, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:







































