Համացանցում տեղադրել են հինգ միլիոն Gmail փոստային արկղերի տվյալների բազան: Ընդ որում, դրանց կեսից ավելին գործող են: Հերթական հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ մեկ օր առաջ նման հարձակումից տուժել էին «Յանդեքս»-ն ու Mail.Ru-ն: Մասնագետները պնդում են, որ այս հարձակումները մանրակրկիտ ծրագրավորված ակցիա է, գրում է Vesti.ru-ն:
Այս պատմության մեջ, ինչքան էլ տարօրինակ չհնչի, փոստային ծառայությունները շահում են: Գաղտաբառերի հրապարակումից հետո տվյալ փոստերը կարելի է արգելափակել: Իսկ որոշ ժամանակ անց, եթե օգտատերը ի հայտ չի գալիս, կարելի է հեռացնել նրա տվյալները, այսպիսով տեղ բացելով նոր հաճախորդների համար:
Իրավապահ օրգաններն առայժմ չեն արձագանքել: Մինչդեռ, այն կայքերը, որտեղ տեղադրված են հարձակման ենթարկված փոստերը, դեռ աշխատում են և առաջարկում են օգտատերերին ստուգել իրենց փոստարկղերը:









































