Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կարմիր գույն ունեցող բանջարեղեն և մրգեր հաճախակի օգտագործող կանայք քիչ են հիվանդանում կրծքի քաղցկեղով։ Դա պայմանավորված է նրանց մեջ պարունակվող կարոտինոիդներով, որոնք կանխում են ուռուցքի գոյացումը։
Բոստոնի Բրիգհեմ կանանց հիվանդանոցի աշխատակիցները Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականների հետ համատեղ հետազոտություն են անցկացրել։ Գիտափորձում ներառվել են 3055 քաղցկեղով հիվանդների և 3956 առողջ կանանց պատմությունները։
Ինչպես գրում է РБК-ն՝ պարզվել է, որ քաղցկեղի պատճառը անմիջականորեն կապված է կարոտինոիդների պարունակության հետ։
Խորհուրդ է տրվում օգտագործել կարոտինոիդով հարուստ մթերք՝ գազար, դեղին շաղգամ, լոլիկ, ծիրան, կաղամբ, մաղադանոս, դդում, կարմիր պղպեղ։











































